Մասնագետներն իրենց փորձ են փոխանցում ուսանողներին
Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնում և գեոդեզիայի և հողաշինարարության վարչությունում տարեսկզբից արտադրական և գիտաարտադրական պրակտիկա են անցնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հողաշինարարություն, հողային կադաստր», Ա․ Ե․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «կադաստր և գեոդեզիա» մասնագիտությունների մագիստրոսները, ինչպես նաև Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողները։
Գեոմատիկայի կենտրոնի Երկրատարածական տվյալների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Վարդան Նահապետյանի գլխավորությամբ ուսանողները բովանդակալից և հագեցած գործնական պարապմունքներ են անցկացնում։
Սկզբում ծանոթանում են Arc GIS ծրագրային փաթեթին, սովորում են կատարել թվայնացում, մասնակցում հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման աշխատանքներին։
Գործնական հանդիպումների ժամանակ ուսանողները մասնակցում են նաև կադաստրային քարտեզների ճշգրտման պիլոտային ծրագրի մեկնարկային աշխատանքներին։ Ապագա մասնագետները ներգրավված են նաև կադաստրային քարտեզում առկա սխալների ուղղման գործում։
Դասախոսություններով հանդես են գալիս կենտրոնի և կոմիտեի հմուտ և փորձառու մասնագետները, որոնց փոխանցած գիտելիքները ուսանողները կարողանում են կիրառել գործնական դասընթացների ժամանակ։