Սուրեն Թովմասյանը երկօրյա այցով Արցախի Հանրապետությունում է
17.02.2021
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում փետրվարի 16-ին հանդիպել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ Կառավարության հետ փոխգործակցությունը Արցախի նախագահը հատկապեսկարևորել է քաղաքաշինական ծրագրերի իրականացման համատեքստում։
Հանդիպմանը մասնակցել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը։