Փոխվարչապետի աշխատանքային այցը Կադաստրի կոմիտեի առանձնացված ստորաբաժանումներ

17.03.2021

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մարտի 17-ին, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակում, գրանցման միասնական ստորաբաժանումում, Տեղեկատվական տեխնոլոգիաների և Գեոմատիկայի կենտրոններում։

Այցի ընթացքում փոխվարչապետը ծանոթացել է Կադաստրի կոմիտեի աշխատանքների կազմակերպման ընթացքին, ողջունել կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումները ու կարևորել դրանց հետագա շարունակականությունը:

Այցի մանրամասները կարդացեք այստեղ․

https://www.gov.am/am/news/item/15010/?fbclid=IwAR2LAruS2sMjhdCnUYXttRBmGP3ReacyIZYGg4F9HokervYeM-EMo0GiBgo