ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
29.03.2021
Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 26-ից Կադաստրի կոմիտեի www.e-cadastre.am կայքէջում գործարկվել է միասնական տեղեկանքի տրամադրման համար էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու առավել հեշտ և պարզեցված համակարգ («Միասնական տեղեկանք»), ինչը հնարավորություն է տալիս առավել արագ, հետևելով քայլերի հաջորդականությանը՝ մուտքագրել դիմումը։
Շարունակե՛ք օգտվել առցանց ծառայությունների առավելություններից, իսկ մեր մասնագետները կշարունակեն ավելի պարզ ու հասանելի դարձնել մատուցվող ծառայությունները։
Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
☎️060-474207,
☎️060-474205: