«Կոմիտեին հասցեագրված յուրաքանչյուր դիմում պետք է լուծում ստանա հենց մեզ մոտ»․ Սուրեն Թովմասյան

05.04.2021
«Կոմիտեին հասցեագրված յուրաքանչյուր դիմում պետք է լուծում ստանա հենց մեզ մոտ»․ Սուրեն Թովմասյան

Այսօր` ապրիլ ամսվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկել է նախորդ ամսվա հանձնարարականները, ամփոփել գործարկված ծրագրերը։

ԴԱՀԿ ծրագրի գործարկման ընթացքում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղակալ Արման Պետրոսյանը փաստել է, որ գործընթացն ավարտական փուլում է և գործող իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններից հետո վերջնականապես կգործարկվի։

Կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը տեղեկացրել է, որ այսօր կայանալիք աշխատանքային քննարկումից  և համապատասխան շտկումներից հետո տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն կուղարկվի սույն թվականի մայիսի 1-ից հասցեների տրամադրման նոր կարգի փոփոխման վերաբերյալ գրությունը։

Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ստացվող դիմում-բողոքների վերաբերյալ տեղեկատվությունը քննելիս, Սուրեն Թովմասյանի դիտարկմամբ, շատ կարևոր է հետևողական աշխատանքը, որպեսզի կոմիտե ուղղված հարցերը հենց կոմիտեում էլ ստանան վերջնական լուծում։ Արդեն հաջորդ շաբաթ յուրաքանչյուր իրավասու վարչություն կներկայացնի այդ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ իրավական փոփոխությունների իր առաջարկները։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ելից գրությունների մուտքագրման և ելքագրման գործընթացի համակարգման, տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների հաճախելիության, թեժ գծով ստացվող հեռախոսազանգերին վերաբերող ընթացիկ հարցեր։

Կոմիտեի ղեկավարը կարևորել է նաև մինչև տարեվերջ Գեոպորտալի հասանելիության ընդլայնման հնարավորությունը պետական գերատեսչությունների, հետագայում նաև քաղաքացիների համար։