Հաստատվեց «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը

08.04.2021
Հաստատվեց «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը

ՀՀ Կառավարության այսօրվա  նիստում հաստատվեց «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Այն ներառում է առկա կադաստրային համակարգերի և տարածական տվյալների ներկա վիճակի նկարագրությունը, դրանցից յուրաքանչյուրի հետագա զարգացման հեռանկարները, միասնական համակարգի մեջ առանձին ոլորտների ինտեգրման տեխնիկական և կազմակերպական նախադրյալներն ու պայմանները։

Ի՞նչ ենք ակնկալում որոշման նախագծով․

  • ստեղծել ՀՀ-ում Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք և վերջինիս կարևոր բաղադրիչ  հանդիսացող ազգային գեոպորտալ, որը հնարավորություն է ընձեռնելու  մեկ միասնական հարթակում հավաքագրել, մշակել, տարածել և փոխանակել տարածական տվյալները՝ հիմքում ունենալով միջազգային ստանդարտները:

Ինտեգրված կադաստրի համակարգի ամբողջական ներդրմամբ ակնկալվում են հետևյալ հիմնական արդյունքները.

  • ինքնաշխատ ամբողջական տեղեկատվական ռեսուրսի ստեղծում՝ փոխկապակցված տեղեկատվական փաստաթղթերի հիման վրա, տարածքների, տնտեսության, բնական պաշարների, բնապահպանական, քաղաքաշինական և այլ գործընթացների արագ և արդյունավետ կառավարում,
  •  իրական համաժամանակային ռեժիմում փոխկապակցված, հավաստի տեղեկության միջոցով իրավիճակի համալիր վերլուծությամբ հիմնավորված որոշումների ընդունում՝ կրճատելով համաձայնեցումների գրավոր ձևերին տրամադրվող ժամանակը,
  • ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների խնայողություն,հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում,
  • առաջավոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման արագություն և արդյունավետություն։