ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՀ-ում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձանց
Հարգելի՛ գործընկերներ,
տեղեկացնում ենք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի սույն թվականի ապրիլի 8-ին ստորագրված՝ «Հողամասի և շինության հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 283-Ն ու 284-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 75-Ն հրամանի պահանջների համաձայն՝ սահմանվում են հողամասի և շինության հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի ապրիլի 18-ից:
Հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից հետո խնդրում ենք կազմված չափագրման փաթեթներում խստորեն պահպանել վերը նշված հրամանով հաստատված կարգի պահանջները:
Վերոնշյալ կարգը կուղարկենք ձեր անձնական էլեկտրոնային հասցեներին, իսկ ձևաթղթերն արդեն հաջորդ շաբաթ տեղադրված կլինեն Arlis իրավական տեղեկատվական համակարգում։