Մայիսի 17-ից 18-ը կայացավ Եվրոգեոգրաֆիքս (EuroGeographics) ամենամյա համաժողովը

20.05.2021
Մայիսի 17-ից 18-ը կայացավ Եվրոգեոգրաֆիքս (EuroGeographics) ամենամյա համաժողովը

Մայիսի 17-ից 18-ը տեղի ունեցավ Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության առցանց համաժողովը, որին մասնակցում էին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը, կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի պետ Վահագն Մուրադյանը:

Եվրոգեոգրաֆիքսը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը միավորում է 46 երկրների, քարտեզագրման, կադաստրի և հողի գրանցման  60 ազգային լիազոր մարմինների։ ՀՀ Կադաստրի կոմիտեն ևս հանդիսանում է Եվրոգեոգրաֆիքսի լիիրավ անդամ։

Ամենամյա համաժողովը, որը բաղկացած է չորս նստաշրջանից, արժեքավոր հարթակ է   ոլորտի նորարարություններին ծանոթանալու, նոր գործընկերներ ձեռք բերելու և փորձի փոխանակման համար:  

Կադաստրի կոմիտեն ներկայացավ «Աշխարհագրական և կադաստրային տվյալների դերը COVID-19 համավարակի դեմ պայքարում» զեկույցով, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց համաժողովի մասնակիցների շրջանում:

Ելույթներով հանդես եկան նաև Բելգիայի ազգային աշխարհագրական ինստիտուտի տնօրեն Ինգրիդ Վանդեն Բերգեն, Մեծ Բրիտանիայի ազգային հետազոտւթյունների կենտրոնի Երկրատարածական հարցերով գլխավոր պատասխանատու Դավիթ Հենդերսոնը, Իսլանդիայի ազգային հողային հետազոտությունների տնօրեն Էյդիս Լինդալ Ֆիննբոգադոտտիրը և այլոք:

Կլոր սեղանի շուրջ տեղի ունեցավ «Նորարարություն և արհեստական բանականություն» թեմայով  ուշագրավ քննարկում, որին մասնակցում էին  ոլորտի այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են ESRI Europe-ը,Swisstopo-ն,EuroSDR-ը։

Համաժողովի կազմակերպիչները հույս հատնեցին, որ համավարակի դեմ պայքարը կլինի արդյունավետ, և  2022 թվականի համաժողովը տեղի կունենա Սարաևոյում։