Մեկնարկել է ԱԶԲ-ի օժանդակությամբ իրականացվող ծրագրի առաջին փուլը
27.05.2021
«Հայաստան. աջակցություն ազգային ստանդարտացված տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծմանը» ծրագրի շրջանակներում ԱԶԲ-ի կողմից հրապարակվել է առաջին փուլի իրականացման նպատակով խորհրդատվական ծառայությունների հավաքագրման հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Ասիական զարգացման բանկը տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակներում աջակցում է Հայաստանի Հանրապետությանը՝ անշարժ գույքի միավորների և այլ աշխարհագրական ստանդարտացված տվյալների պահպանման և կառավարման թվային հարթակի մշակման գործում։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=169629։