Աշխատանքային խորհրդակցություն
Մայիսի 24-ի աշխատանքային խորհրդակցությանը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն իրավաբանական վարչությանը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել իրավական ակտերի նախագծերի փաթեթը՝ իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ։
Անդրադառնալով սուբյեկտների նույնականացման աշխատանքներին՝ Սուրեն Թովմասյանը փաստեց, որ կատարվող աշխատանքների որակը բարձրացնելու նպատակով այս ոլորտում ևս անհրաժեշտ է խստացնել հսկողությունը։ Կոմիտեի ղեկավարը նկատեց, որ վարչությունների միջև սերտ համագործակցության դեպքում տարվող աշխատանքները ավելի արագ և արդյունավետ կլինեն։
Ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացին հանձնարարվեց ավարտին հասցնել պիլոտային չորս համայնքների էլեկտրոնային կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները՝ զուգահեռաբար հասանելիություն ապահովելով համայնքների ղեկավարների համար։
Գեոդեզիայի և հողաշինարարության վարչությունը հնարավորինս սեղմ ժամկետներում կավարտի առցանց վարվող քարտեզների վրա անշարժ գույքի միավորի տեղադրման աշխատանքները՝ ըստ սահմանված ժամանակացույցի։
Ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանի հավաստմամբ՝ շարունակվում են աշխատանքները նաև անշարժ գույքի հարկի բազաների ճշտման ուղղությամբ։ Հանձնարարվեց մշակել մեթոդաբանություն՝ մասնագետների կողմից թույլ տված սխալների քանակը նվազեցնելու նպատակով։