Աշխատանքային խորհրդակցություն
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը երեկ կայացած խորհրդակցությանը ևս մեկ անգամ ընդգծեց առցանց վարվող կադաստրային քարտեզների վրա անշարժ գույքի միավորների տեղադրման աշխատանքների կարևորությունը, հստակ ժամանակացույց սահմանելու անհրաժեշտությունը։ Յուրաքանչյուր ուրբաթ կոմիտեի ղեկավարին կներկայացվի հաշվետվություն՝ տեղադրված անշարժ գույքի միավորների վերաբերյալ։
Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը հավաստեց, որ հաջորդ շաբաթ կամփոփվեն ԴԱՀԿ ծրագրային փաթեթի ներդրման գործընթացի վերջնական արդյունքները։
Կոմիտեի ղեկավարը վարչություններին հանձնարարեց մանրամասն տեղեկատվություն տրամադրել շաբաթական կտրվածքով ստացված դիմում-բողոքների վերաբերյալ ։
Նախատեսվում է աշխատանքային խորհրդակցություն կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ սուբյեկտների նույնականացման գործընթացում առկա խնդիրները քննարկելու և դրանց արդյունավետ լուծում ներ տալու նպատակով։