ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարը մասնակցել է Բելառուսի Հանրապետությունում կայացած միջազգային գիտաժողովին
Մայիսի 25-ից 27-ը Բելառուսի Հանրապետության պետական գույքի կոմիտեի հրավերով Պինսկում էր գտնվում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը,որի կազմում էին նաև ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը և կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության պետ Հմայակ Հակոբյանը։
Բելառուսի Հանրապետության պետական գույքի կոմիտեում տեղի ունեցած երկկողմ հանդիպմանը կոմիտեի նախագահ Դմիտրի Մատուսևիչը և Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը քննարկել են 2 երկրների անշարժ գույքի գրանցմանը, գեոդեզիայի և քարտեզագրության գործունեությանը, էլեկտրոնային հարթակների կիրառման լայն հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումներին վերաբերող բազմաթիվ խնդիրներ։
Մայիսի 26-ին կայացած «Գնահատման գործունեության զարգացում. համաշխարհային, միջազգային,եվրասիական հարթություններ» խորագրով չորորդ միջազգային գիտաժողովին մասնակիցները անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության գնահատման միասնական շուկայի ձևավորմանը , Անկախ Պետությունների Համագործակցության և Եվրասիական միության անդամ երկրներում գնահատման գործունեության կարգավորմանը, ինչպես նաև ճարտարապետական հուշարձանների գնահատման գիտական և գործնական կողմերին առնչվող մի շարք խնդիրների։
Եզրափակելով հանդիպումների շարքը՝ գերատեսչությունների ղեկավարները հաստատեցին նմանօրինակ հանդիպումների անցկացման կարևորությունը՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ փոխշահավետ համագործակցությունը անհրաժեշտ է ամրապնդել և ավելի զարգացնել ։