Երկկողմ Համագործակցություն ՀՀ Կադաստրի կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության (Росреестр) միջև

24.05.2021
Երկկողմ Համագործակցություն ՀՀ Կադաստրի կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության (Росреестр) միջև

Երկկողմ համագործակցության շրջանակներում կայացավ ՀՀ Կադաստրի կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության (Росреестр) 2-րդ առցանց հանդիպումը։

Քննարկվեցին հողերի կառավարման և անշարժ գույքի տեղեկատվական համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Հանդիպմանը մասնակցում էին երկու կառույցների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները:

Առցանց խորհրդակցության հիմնական նպատակը կադաստրային աշխատանքների և հողերի կառավարման, անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկատվական ռեսուրսի ստեղծման, թվայնացման և էլեկտրոնային ծառայությունների զարգացման ոլորտներում բազմամյա փորձի փոխանակումն էր ։

Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրին կադաստրային համալիր աշխատանքների, հողի և անշարժ գույքի վերաբերյալ մեկ տեղեկատվական աղբյուրի ստեղծման, անշարժ գույքի տեղեկատվական համակարգի թվայնացման առաջնահերթությունների, համակարգերի տվյալների պահպանման և անվտանգության վերաբերյալ զեկույցներ, ինչպես նաև քննարկեցին մի շարք այլ մասնագիտական հարցեր:

Կողմերը հույս հայտնեցին, որ մոտ ապագայում արդեն մասնագիտական հանդիպումները տեղի կունենան ավանդական այցերի շրջանակներում։