«Տեղանքի ներուժը. գեոդեզիայի դերը հասարակության մեջ» խորագրով Համաշխարհային համաժողով
Հունիսի 8-ին կայացավ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի «Տեղանքի ներուժը. գեոդեզիայի դերը հասարակության մեջ» խորագրով Գեոդեզիայի համաշխարհային համաժողովը (the Asia Pacific Global Geodesy Forum), որին առցանց ձևաչափով մասնակցում էին Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի պետ Վահագն Մուրադյանը և գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը:
Վահագն Մուրադյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանում գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները կատարվում են ժամանակակից քարտեզագեոդեզիական թվային սարքավորումների և տվյալների մշակման համակարգերի միջոցով, ինչպես նաև անդրադարձավ պետական գեոդեզիական պլանաբարձունքային ցանցի ստեղծման և զարգացման աշխատանքներին, ընդգծեց համապատասխան երկրատեղեկատվական համակարգերի կիրառմամբ միացյալ քարտեզագրական էլեկտրոնային թվային հիմքի ստեղծման կարևորությունը:
Համաժողովի ավարտին մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին շարունակաբար մասնակցել Կոմիտեի շրջանակներում կազմակերպվող ՄԱԿ-ի Երկրատարածական տվյալների գլոբալ կառավարման փորձագետների հանդիպումներին։