«Մասնագիտական գործունեության շրջանակներում արբանյակային նավիգացիոն համակարգերի օգտագործումը» և «Կադաստրային քարտեզների ստեղծման և վերահսկողության նպատակով անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործումը» թեմաներով վեբինար

18.06.2021
«Մասնագիտական գործունեության շրջանակներում արբանյակային նավիգացիոն համակարգերի օգտագործումը» և «Կադաստրային քարտեզների ստեղծման և վերահսկողության նպատակով անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործումը» թեմաներով վեբինար

2021 թվականի հունիսի 16-ին ՀՀ Կադաստրի կոմիտեի և  ՌԴ պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության (Росреестр)  միջև կայացավ «Մասնագիտական գործունեության շրջանակներում արբանյակային նավիգացիոն համակարգերի օգտագործումը» և «Կադաստրային քարտեզների ստեղծման և վերահսկողության նպատակով անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործումը» թեմաներով առցանց հանդիպումը:

Կոմիտեի երկրատարածական տվյալների բաժնի պետ Բագրատ Նազարյանը և Գեոմատիկայի կենտրոնի պետ Վահագն Մուրադյանը անդրադարձան «ՀՀ-ում արբանյակային իրական ժամանակում գործող ռեֆերենց ընդունիչ կայանների ստեղծումը և օգտագործումը» և «Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործումը քաղաքային ԱՏՀ/GIS-ի ստեղծման և գյուղական բնակավայրերի կադաստրային քարտեզների ճշգրտման մեջ» թեմաներին։ ՌԴ կադաստրի ներկայացուցիչը զեկուցեց  հողերի օգտագործման և վերահսկման նպատակով արբանյակային նավիգացիոն համակարգերի և անօդաչու թռչող սարքերի կիրառման վերաբերյալ։ 

Կողմերն ընդգծեցին նմանատիպ հանդիպումների միջոցով փորձի փոխանակման կարևորությունը և պատրաստակամություն հայտնեցին  հետագա քննարկումները շարունակել նեղ մասնագիտական աշխատանքային խմբերով։