ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ալեքսանդր Կոնյուկին

25.06.2021
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ալեքսանդր Կոնյուկին

Հունիսի 25-ին կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ալեքսանդր Կոնյուկին:

Ողջունելով հյուրերին՝ կոմիտեի ղեկավարը բարձր գնահատեց երկու երկրների լիազոր մարմինների համագործակցության մակարդակը:

Պարոն Թովմասյանը դեսպանին տեղեկացրեց 2021 թվականի մայիսի 25-27-ը Բելառուս կատարած այցի ընթացքում Բելառուսի Հանրապետության պետական գույքի կոմիտեի ղեկավարության հետ ունեցած պաշտոնական հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ:

Դեսպանն իր հերթին ողջունեց հանդիպման նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցել երկկողմանի համագործակցության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց լիազոր մարմինների կողմից իրականացվող աշխատանքների առաջընթացը, ինչպես նաև ոլորտի հիմնական ուղղություններով հաջողված փորձի փոխանակման անհրաժեշտությունը մասնագիտական գործուղումների միջոցով։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին փոխհամաձայնեցված ուղղություններով համագործակցության խորացման ու ընդլայնման պատրաստակամությունը:

📍ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանատան անդրադարձը․

https://armenia.mfa.gov.by/.../news/e94c96800e3a1b80.html։