Շիրակի մարզային ստորաբաժանումը նոր հասցե ունի
Հարգելի՛ հայրենակիցներ,
տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 1-ից ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումը, որը տեղակայված էր Գյումրի քաղաքի Թամանյան փողոց 26 վարչական շենք հասցեում գտնվող վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքում, գործում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան 8 հասցեում:
Կադաստրի կոմիտեն շարունակում է քայլեր ձեռնարկել՝ հրաժարվելու վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից և նվազեցնելով պետական բյուջեի ծախսերը՝ օգտվել ՀՀ սեփականություն հանդիսացող գույքից։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 16-ից, նոր՝ առավել հարմարավետ տարածք (Բյուզանդի 1/3) է տեղափոխվել նաև Կադաստրի կոմիտեի՝ Խորենացի 28 հասցեում գործող «Կենտրոն» սպասարկման գրասենյակը։
Շիրակի մարզային ստորաբաժանման և «Կենտրոն» սպասարկման գրասենյակի տեղափոխությունների արդյունքում տարածքների վարձակալության ծախսերը 2020 թվականի համեմատ այս տարի կնվազեն շուրջ 84%-ով։