Չափագրողների Միջազգային Ֆեդերացիայի առցանց աշխատանքային շաբաթ 2021
Սույն թվականի հունիսի 20-25-ին առցանց ձևաչափով անցկացվեց Չափագրողների միջազգային ասոցիացիայի (FIG) աշխատանքային շաբաթը, որը կրում էր «Խելացի չափագրողներ հողի և ջրի կառավարման համար. Մարտահրավերներ նոր իրականության մեջ» խորագիրը: Միջոցառումների շարքը միավորվելու և համագործակցելու հնարավորություն տվեց աշխարհի բոլոր գեոդեզիստներին՝ այդ թվում նաև ՀՀ Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության և Գեոմատիկայի կենտրոնի մասնագետներին:
Առցանց աշխատաժողովը բաղկացած էր մի շարք նստաշրջաններից։ Հանդիպումների ընթացքում համակարգողները ընդգծեցին խելացի չափագրման հողային և ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման, չափագրողների միջազգային ասոցիացիայի (FIG) առջև դրված խնդիրների, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների, մեթոդների և ընթացակարգերի կարևորությունը՝ գեոդեզիական մարտահրավերների լուծման համար: Միջոցառման ընթացքում հանդես եկան տարբեր մասնագիտական ուղղություններ ներկայացնող բանախոսներ։ Մասնակիցներին նաև հնարավորություն էր ընդձեռված աշխատաժողովի ընթացքում ձևավորել ցանց՝ գործընկերային կապերի ընդլայնման և գիտելիքների փոխանակման համար:
Հանդիպման ավարտին, բոլոր մասնակիցները ևս մեկ անգամ փաստեցին նմանատիպ հանդիպումների կազմակերպման կարևորությունն ու արդյունավետությունը: