ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

16.07.2021
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ հայրենակիցներ,

տեղեկացնում ենք, որ Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող վարչական շենքի հոսանքազրկման պատճառով խաթարվել է կոմիտեի՝ այդ հասցեում գործող ստորաբաժանումների («Արաբկիր» սպասարկման գրասենյակ, անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում, Տեղեկատվական տեխնոլոգիաների և Գեոմատիկայի կենտրոններ) բնականոն աշխատանքը։ Այս պահին ընթանում են վերականգնման աշխատանքներ։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար։