Աշխատանքային խորհրդակցություն
Այս շաբաթ շրջանառության մեջ կդրվի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում իրավահաստատող փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով տրամադրելու վերաբերյալ նախագծի վերջնական փաթեթը։ Այս մասին այսօրվա աշխատանքային խորհրդակցությանը տեղեկացրեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Սուբյեկտների նույնականացման տեմպերն արագացնելու նպատակով Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ուսումնասիրվում է աշխատակիցների ծանրաբեռնվածության աստիճանը։ Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբերը կվերաձևավորվեն՝ավելի արդյունավետ գործելու համար։
Այս շաբաթ տեղի կունենա հանդիպում չափագրողների առցանց գրասենյակից օգտվող մասնագետների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կքննարկվեն գրասենյակների զարգացման և բարելավման վերաբերյալ առաջարկները։
Նախատեսվում է աշխատանքային հանդիպում նաև գեոդեզիայի ասպարեզում մասնագետների, հասարակակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ Ազգային գեոդեզիական կոորդինատային ցանցի համակարգման և այլ մասնագիտական հարցեր քննարկելու համար։
Էլեկտրոնային հարթակի օգտագործումը խթանելու նպատակով առաջիկայում առցանց դիմումների մուտքագրման համար գրասենյակներում նախատեսվում են նաև առանձին սպասարկող պատուհաններ։