ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.07.2021
Հուլիսի 23-ին՝ ժամը 10։00-ին Կադաստրի կոմիտեի Կոմիտասի 35/2 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի կունենա հանդիպում-քննարկում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության բնագավառներում որակավորում ունեցող անձանց հետ։
Հանդիպման ընթացքում մասնագետները Կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության մասնագետներին կներկայացնեն չափագրման առցանց գրասենյակի զարգացմանը միտված իրենց առաջարկություններն ու գործնականում առաջացած խնդիրները։
Նմանօրինակ հանդիպումներն առաջիկայում կկրեն պարբերական բնույթ, իսկ Ձեր առաջարկություններն ու դիտողությունները կարող եք ուղարկել նաև press@cadastre.am էլեկտրոնային հասցեով։