Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի շնորհավորական խոսքը կանանց միջազգային տոնի առթիվ
08.03.2020
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ:
Թո՛ղ ձեր բոլոր օրերը լցված լինեն ջերմությամբ ու սիրով, թո՛ղ գնահատված ու պաշտպանված լինելու զգացումը միշտ ուղեկից լինի ձեզ:
Մաղթում եմ անսպառ սեր ու երջանկություն, անձնական ու աշխատանքային բազում հաջողություններ:
Գարնանամուտի այս հրաշալի տոնը թող խաղաղություն ու ներդաշնակություն բերի ձեզ և ձեր ընտանիքներին: