Սարհատ Պետրոսյանը և Արտակ Փիլոյանը Մանչեստրում մասնակցում են ԵվրոԳեոգրաֆիքսի գլխավոր համաժողովին

07.10.2019
Սարհատ Պետրոսյանը և Արտակ Փիլոյանը Մանչեստրում մասնակցում են ԵվրոԳեոգրաֆիքսի գլխավոր համաժողովին

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ու գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը հոկտեմբերի 6-ից 9-ը Մանչեստրում մասնակցում են ԵվրոԳեոգրաֆիքսի գլխավոր համաժողովին, որը կազմակերպության անդամ երկրների համապատասխան լիազոր մարմինների ղեկավարների տարեկան հանդիպումն է: Համաժողովը կարևոր հարթակ է ոլորտի նորարարություններին, նոր լուծումներին ծանոթանալու, օտարերկրյա գործընկերների հետ աշխատանքային նոր կապեր հաստատելու և փորձի փոխանակման համար: Այս համաժողովի օրակարգային հարցերից է կազմակերպության նախագահի և կառավարման խորհրդի 3 նոր անդամների ընտրությունը:

 

 

 ԵվրոԳեոգրաֆիքսը միավորում է Եվրոպայի 46 երկրների քարտեզագրման, կադաստրի և հողի գրանցման ազգային լիազոր 63 մարմինների: Կադաստրի կոմիտեն կազմակերպության լիիրավ անդամ է: