Հերթական առցանց հանդիպումը Ռոսռեեստրի մասնագետների հետ
Օգոստոսի 20-ին Ռուսաստանի պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության (Ռոսռեեստրի) և Կադաստրի կոմիտեի միջև համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ փորձի փոխանակման հերթական առցանց հանդիպումը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում անշարժ գույքի օբյեկտների կադաստրային գնահատման առանձնահատկություններին:
Հանդիպման ընթացքում ոլորտի մասնագետները զեկույցներ ներկայացրեցին երկու երկրներում անշարժ գուքի կադաստրային գնահատման հարցում լիազոր մարմինների դերի, կադաստրային գնահատումը կարգավորող իրավական դաշտի, տեղեկատվական համակարգի, անշարժ գույքի գնահատման և հարկման միասնական համակարգի վերաբերյալ:
Զեկույցներին հաջորդեց մասնագիտական քննարկում, դիտարկվեցին ոլորտային հետագա համագործակցության հեռանկարները: Հանդիպման ավարտին մասնագետները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը մասնակցելու առաջիկայում նախատեսվող հանդիպումներին և հանդես գալ համապատասխան զեկույցներով:
В рамках сотрудничества между Федеральной службой государственной регистрации, кадастра и картографии (Росреестр) и Комитетом кадастра 20-ого августа 2021 года состоялась очередная онлайн-встреча по обмену опытом, посвященная особенностям кадастровой оценки объектов недвижимости в Республике Армения и Российской Федерации.
В ходе встречи специалисты отрасли выступили с докладами о роли уполномоченных органов по кадастровой оценке недвижимости в двух странах, правовой базе, регулирующей кадастровую оценку, информационной системе, единой системе оценки недвижимости и налогообложения.
После докладов состоялась профессиональная дискуссия по теме вебинара, обмен мнениями и рассмотрение перспектив дальнейшего отраслевого сотрудничества.
Стороны подтвердили готовность участвовать в предстоящих встречах и выступать с соответствующими докладми.