Մեկնարկել է ՄԱԿ-ի երկրատարածական տեղեկատվության գլոբալ կառավարման փորձագետների (UN-GGIM) 11-րդ առցանց նստաշրջանը

25.08.2021
Մեկնարկել է ՄԱԿ-ի երկրատարածական տեղեկատվության գլոբալ կառավարման փորձագետների (UN-GGIM) 11-րդ առցանց նստաշրջանը

Oգոստոսի 23-ին մեկնարկել է ՄԱԿ-ի երկրատարածական տեղեկատվության գլոբալ կառավարման փորձագետների (UN-GGIM) 11-րդ առցանց նստաշրջանը, որը շարունակվեց նաև երեկ, կավարտվի օգոստոսի 27-ին:

Նստաշրջանին մասնակցում են Կադաստրի կոմիտեի մասնագիտական ստորաբաժանումների՝ գեոդեզիայի և հողաշինարարության վարչության և Գեոմատիկայի կենտրոնի աշխատակիցները:

Միջոցառման օրակարգով քննարկվում են երկրատարածական տեղեկատվական կառավարման համակարգի ուժեղացման, ինտեգրված երկրատարածական տեղեկատվության համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգերի, հողերի կառավարման ոլորտում երկրատարածական տեղեկատվության կիրառման, աղետների սպասարկման և երկրատարածական տվյալների հետ կապված այլ հարցեր:

Նստաշրջանի օրակարգով սահմանված «Ինտեգրված երկրատարածական տեղեկատվական համակարգ» և «Համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգ» թեմաների վերաբերյալ Կադաստրի կոմիտեի կողմից ներկայացվել է նաև տեղեկատվություն, որը տեղադրված է ՄԱԿ-ի երկրատարածական տեղեկատվության գլոբալ կառավարման փորձագետների (UNGGIM) պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումներով.

https://ggim.un.org/.../Armenia_Proforma_Agenda-item-5.pdf,

https://ggim.un.org/.../Armenia_Proforma_Agenda-item-6.pdf:

Eleventh Session of the United Nations Committee of Experts on Global Geospatial Information Management (UN-GGIM)

The 11th online session of the United Nations Committee of Experts on Global Geospatial Information Management (UN-GGIM) kicked off yesterday on August 23, 2021, with follow up meetings today and August 27. Specialists of the professional subdivisions of the Cadastre Committee, especially from the Department of Geodesy, Land Management and the Geomatics Center are participating in the session.

The agenda of the event includes the following themes: Strengthening of geospatial information management, Integrated Geospatial Information Framework, Global geodetic reference frame, Application of geospatial information related to land administration and management and other issues related to Geospatial information and services for disasters.

The Cadastre Committee provided written statements on the topics of " Integrated Geospatial Information Framework" and "Global geodetic reference frame", which are posted on the official website of the United Nations Committee of Experts on Global Geospatial Information Management (UN-GGIM) at

https://ggim.un.org/.../Armenia_Proforma_Agenda-item-5.pdf,

https://ggim.un.org/.../Armenia_Proforma_Agenda-item-6.pdf: