ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Թարմացում. Սյունիքի ստորաբաժանումն ու սպասարկման գրասենյակը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը

29.09.2021
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Թարմացում. Սյունիքի ստորաբաժանումն ու սպասարկման գրասենյակը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը

Հարգելի՛ հայրենակիցներ, վերականգնման աշխատանքներն ավարտվել են, Սյունիքի ստորաբաժանումն ու սպասարկման գրասենյակը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։

Ավելի շուտ տեղեկացրել էինք, որ էլեկտրական մալուխի վնասման պատճառով այսօր փակ կլինեն և քաղաքացիներին չեն սպասարկի Կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանումը և սպասարկման գրասենյակը։ Կատարվում են վերականգնման աշխատանքներ հնարավորինս շուտ վթարի հետևանքները վերացնելու համար։

Հայցում ենք ձեր ներողամտությունը և հիշեցնում, որ Կադաստրի կոմիտեն դիմումատուներին հնարավորություն է ընձեռել ցանկացած տեսակի դիմում ներկայացնել նաև http://e-cadastre.am/ առցանց հարթակի միջոցով։

Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

☎️060-474207,

☎️060-474205: