Կադաստրի կոմիտեն հրավիրում է աշխատանքի

30.09.2021
Կադաստրի կոմիտեն  հրավիրում է աշխատանքի

ՀՀ Կադաստրի կոմիտեն աշխատանքի է հրավիրում մասնագետների, ովքեր ունեն բարձրագույն կրթություն հետևյալ մասնագիտություններով՝

  • գեոդեզիա, կադաստր և հողաշինարարություն,
  • քարտեզագրություն,
  • աշխարհագրական տեղեկատվական համակարգեր։ (ԱՏՀ/GIS)։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ։

Պահանջվող հմտություններ՝

  • ԱՏՀ (ArcGIS) ծրագրային փաթեթների գործիքակազմ
  • MS Office (Word, Excel, Access, Power Point)
  • AutoCAD, Civil 3D, Agisoft, Pix4D ծրագրերին և Python, SQL, JS ծրագրավորման լեզուներ(կդիտվի որպես առավելություն)
  • օտար լեզուների իմացությունը ցանկալի է։

Հետաքրքրված անձինք ինքնակենսագրականները կարող են ուղարկել մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ՝

headoffice@cadastre.am էլ. հասցեին։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով․

  • 060474110
  • 060474155