ԱԶԲ ներկայացուցիչների և “LX Korea” ընկերության մասնագիտական առաքելության այցը կոմիտե

11.10.2021

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչների (https://www.adb.org/countries/armenia/main) և Կադաստրի կոմիտեի ստանդարտացված տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի ստեղծմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած “LX Korea” ընկերության մասնագիտական առաքելությանը:

Հանդիպման ընթացքում հյուրերը ողջունել են միմյանց և շնորհակալություն հայտնել ծրագրի հաջող մեկնարկի համար՝ հույս հայտնելով, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ “LX Korea” ընկերության հետ համագործակցությունը շատ արդյունավետ կլինի:

ԱԶԲ ներկայացուցիչները շեշտել են, որ ծրագրի հաջողությանը մեծապես կնպաստի կոմիտեի համագործակցության պատրաստակամությունը, որը և հիմք է հանդիսացել ԱԶԲ համար ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ որոշում կայացնելու գործում։

#Cadastre_Committee

#ADB

Suren Tovmasyan, Head of the Cadastre Committee welcomed representatives of the Asian Development Bank's Resident Mission in Armenia and the team of consultants from “Korea Land and Geospatial InformatiX Corporation” (LX Korea) in the framework of “Knowledge and Support Technical Assistance for Supporting Establishment of National Standardized Spatial Data Infrastructure” program, stage 1.

During the meeting, the guests greeted each other and thanked for successful start of the project, expressing hope that the cooperation with LX Korea with support of ADB will be effective. ADB representatives acknowledged the strong commitment of the Committee which had triggered the approval of Knowledge and Support Technical Assistance aimed at establishing National Spatial Data Infrastructure (NSDI) through research and development and capacity building.