Աշխատանքային խորհրդակցություն

18.10.2021
Աշխատանքային խորհրդակցություն

Կադաստրի կոմիտեում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը ներկայացրեց տեղեկատվություն ԴԱՀԿ ծրագրի ներդրման շրջանակում ՊԵԿ-ի հետ ինտեգրման գործընթացի, ինչպես նաև բրոքերական գործունեության ոլորտին  վերաբերող աշխատանքային քննարկումների վերաբերյալ։

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև օրակարգում ներառված այլ հրատապ հաձնարարականներ։

Կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը, ի թիվս այլ հարցերի, իր խոսքում անդրադարձավ  նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին, որ արդեն այս ուրբաթ կուղարկվի արդարադատության նախարարություն։

Գեոմատիկայի կենտրոնի պետ Վահագն Մուրադյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին քննարկումներ կկազմակերպվեն տվյալների քաղաքականության մասին օրենքի նախագծի վերաբերյալ, կքննարկվեն մասնագետների բոլոր դիտարկումները։

Շարունակվում են պիլոտային ծրագրի  իրականացմանն  ուղղված  աշխատանքներն արդեն ծրագրում  ընդգրկված նոր համայնքներում։

 Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն իր խոսքում մեկ անգամ ևս կարևորեց քարտեզներում առկա սխալների ուղղման գործընթացը հնարավորինս արագ, առանց  անճշտությունների և լիարժեք իրականացնելու հարցը։

Պատասխանատուներին հանձնարարվեց նաև հետամուտ լինել և հասկանալ կոմիտեի որոշ տարածքային ստորաբաժանումներում նույնականացման աշխատանքների տեմպերի դանդաղեցման պատաճառները, դիտարկել՝ արդյո՞ք բավարար են ներգրավված ռեսուրսները։