Այսօրվանից փակ են Եղվարդի և Գավառի սպասարկման գրասենյակները

25.10.2021
Այսօրվանից փակ են Եղվարդի և Գավառի սպասարկման գրասենյակները

Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 25-ից ժամանակավորապես չեն սպասարկի Կադաստրի կոմիտեի «Եղվարդ» և «Գավառ» գրասենյակները։

Շարունակում են փակ մնալ նաև «Շենգավիթ» և «Նոյեմբերյան» սպասարկման գրասենյակները, որոնց վերաբացման մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Հիշեցնում ենք, որ Կադաստրի կոմիտեն դիմումատուներին հնարավորություն է ընձեռել ցանկացած տեսակի դիմում ներկայացնել նաև http://e-cadastre.am/ առցանց հարթակի միջոցով։

Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

  • 060-474207,
  • 060-474205: