ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Նոյեմբերի 1-ից բաց կլինի «Եղվարդ» գրասենյակը, ժամանակավորապես չի սպասարկի «Տաշիրը»
29.10.2021
Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ երկուշաբթի օրվանից Կադաստրի կոմիտեի «Եղվարդ» գրասենյակը կշարունակի սպասարկել քաղաքացիներին։
Շարունակում են փակ մնալ «Շենգավիթ», «Նոյեմբերյան» և «Գավառ» գրասենյակները։
Նոյեմբերի 1-ից փակ կլինի նաև «Տաշիր» գրասենյակը։
Հիշեցնում ենք, որ Կադաստրի կոմիտեն դիմումատուներին հնարավորություն է ընձեռել ցանկացած տեսակի դիմում ներկայացնել http://e-cadastre.am/ առցանց հարթակի միջոցով։
Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
- 060-474207,
- 060-474205:
Գրասենյակների վերաբացման մասին կտեղեկացնենք լրացուցիչ։