Բյուջետային քննարկումներ ԱԺ-ում․ Սուրեն Թովմասյանի զեկույցը

02.11.2021
Բյուջետային քննարկումներ ԱԺ-ում․ Սուրեն Թովմասյանի զեկույցը

Այսօր՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կայացած բյուջետային քննարկումների ընթացքում կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրեց 2022 թվականի բյուջետային հայտում ներառված անշարժ գույքի կադաստրային վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագիրը։

Կապիտալ ծախսերում նախատեսվում է 2022 թվականին իրականացնել էլեկտրոնային ծառայությունների զարգացման և հանրային իրազեկման աշխատանքների բարելավում, ըստ այդմ՝ գրասենյակներում մուտքագրվող դիմումների քանակի կրճատում ՝ ուղղորդելով դրանք առցանց հարթակներ։

Ընդգծելով, որ 2021 թվականի՝ այս պահին ամփոփված տվյալներով կադաստրի կոմիտեն ունեցել է ավելի քան 60 հազար առցանց դիմում, Սուրեն Թովմասյանը մեկ անգամ ևս հորդորեց ազգաբնակչությանը խնայել ժամանակն ու առողջությունը, օգտվել կոմիտեի առցանց ծառայություններից, դիմումները մուտքագրել https://www.e-cadastre.am/ հարթակի միջոցով։

Արդիականացման և հավասարակշռման աշխատանքներ են նախատեսվում 2013-ին տեղադրված մշտական գործող ռեֆերենց կայանները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար։

Նախատեսվում է իրականացնել նաև ՀՀ տարածքի օդային լուսանկարահանման աշխատանքներ, ինչպես նաև բարեկարգման աշխատանքներ իրականացնել Կադաստրի կոմիտեի Կոմիտաս 35/2 վարչական շենքում։

Սուրեն Թովմասյանի զեկույցն ամբողջությամբ`