Ինտեգրված կադաստրի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի խորհրդակցական մարմնի 2-րդ նիստը

03.11.2021

Տեղի ունեցավ Կադաստրի կոմիտեի ղեկավարին կից ինտեգրված կադաստրի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի խորհրդակցական մարմնի 2-րդ նիստը, որին ներկա էին «Հայաստան. աջակցություն ազգային ստանդարտացված տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծմանը» Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած “LX Korea” ընկերության ներկայացուցիչները:

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամը Գուգարացը ներկայացրեց “LX Korea” ընկերության առաքելությունը` նշելով, որ վերջինս աջակցում  է Հայաստանի Հանրապետությանը  երկրատարածական տվյալների ազգային ստանդարտների մշակման, ինչպես նաև ազգային բազմաֆունկցիոնալ գեոպորտալի զարգացման գործում և արդեն 2 շաբաթ է գտնվում է Հայաստանում։ Խումբր հանդիպումներ է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի և Ազգային ստանդարտացման ինստիտուտի մասնագետների հետ։

 «LX Korea» ընկերության մասնագիտական առաքելության ղեկավար  Հյունիլ Յուն մասնակիցներին ներկայացրեց Կորեայի ԱՏՏԵ-ի ստեղծման պատմությունը։ Բոլոր շահագրգիռ գերատեսչություններին տեղեկացրեց, որ իրենց կողմից կուղարկվեն նոր հարցաշարեր, որոնք գերատեսչություններում կլրացվեն հնարավորինս անաչառ և մանրամասն։

Հանդիպման ընթացքում քննարկում ծավալվեց նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կ․ Գրիգորյանի և մասնակիցների միջև, քննարկվեցին գեոպորտալի հասանելիության հետ կապված հարցեր։