Նոյեմբերի 17-ին նշվում է Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի միջազգային օրը
17.11.2021
Մասնագիտական տոնն ամեն տարի նշվում է նոյեմբերի երրորդ չորեքշաբթի օրը՝ տարածական վերլուծության համաշխարհային առաջատար մի շարք կազմակերպությունների (National Geographic Society, USGS, Sun Microsystems, Hewlett-Packard, ESRI) նախաձեռնությամբ։
Կադաստրի կոմիտեն ջերմորեն շնորհավորում է մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում, որ հմտությունների կատարելագործումն ու նոր մտահղացումները, ինչպես նաև պարբերաբար իրականացվող բարեփոխումները նպաստեն ԱՏՀ(GIS) ոլորտի արդիականացմանն ու զարգացմանը: