Ռոսռեեստրի պատվիրակության այցը Կադաստրի Կոմիտե
30.11.2021
Նոյեմբերի 29-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության պետ Օլեգ Սկուֆինսկու գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների իրավունքի պետական գրանցմանը, կադաստրային հաշվառմանը, գեոդեզիային, քարտեզագրությանը , տարածական տվյալների ենթակառուցվածքին, ինչպես նաև թվայնացման գործընթացներին վերաբերվող հարցերի լայն շրջանակ։
Այնուհետև ՀՀ Կադաստրի կոմիտեի և ՌԴ պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության միջև ստորագրվել է վերոնշյալ ոլորտներում 2022-2025 թվականների համագործակցության միջոցառումների Ճանապարհային քարտեզ։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Ս. Թովմասյանը և ՌԴ պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության պետ Օ. Սկուֆինսկին։ Նրանք համոզմունք են հայտնել,որ Ճանապարհային քարտեզի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև սերտ համագործակցության զարգացմանը։
Կողմերն անդրադարձել են միասնական տարածական տվյալների գեոպորտալի ստեղծման աշխատանքներին՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա միավորել բոլոր աշխարհատեղեկատվական տվյալները մեկ ընդհանուր հարթակում՝ նպաստելով ճշգրիտ և արագ որոշումների կայացմանը։