Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ամանորյա ուղերձը

30.12.2021
Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ամանորյա ուղերձը

Կադաստրի համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, գործընկերներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Ամանորի առթիվ:

Չնայած բազմաթիվ մարտահրավերներին, անցնող տարին Կադաստրի համակարգի համար նշանակալի փոփոխությունների, օրենսդրական կարևոր նախաձեռնությունների, սպասարկման որակում էական փոփոխությունների արձանագրման տարի էր։

Կարևոր ներդրումներ արվեցին կոմիտեի էլեկտրոնային հարթակում՝ էլ ավելի հեշտ ու արագ դարձնելով առցանց սպասարկումը։

Սիրելի՛ հայրենակիցներ, տարեմուտն իրապես հնարավորություն է վերանայելու բացթողումներն ու գնահատելու ձեռքբերումները:

Մաղթում եմ, որ 2022 թվականի գալուստը կրկնապատկի մեր կամքը՝ հաղթահարելու համակարգի և պետության առջև ծառացած դժվարությունները, ավելանա դրանք հաղթահարելու մեր նվիրումն ու պատասխանատվությունը:

Թո՛ղ գալիք տարին լինի խաղաղության, առողջության և գործնական հաջողությունների տարի:

 

Սիրով՝ Սուրեն Թովմասյան