Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի շնորհավորական խոսքը մարտի 8-ի կապակցությամբ
08.03.2022
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Սրտանց շնորհավորում եմ գարնանամուտի այս գեղեցիկ տոնի առթիվ:
Թո՛ղ ուրախ տրամադրությունն ու կանացի հմայքն անպակաս լինեն ձեզանից, լինեք միշտ գնահատված և պատասխանատու։
Մաղթում եմ ձեզ առողջություն, անսպառ սեր ու երջանկություն։ Ձեր հոգատարությամբ ու իմաստությամբ է ամբողջանում հայ ընտանիքը։
Բնության զարթոնքի այս հրաշալի տոնը թող խաղաղություն ու ներդաշնակություն բերի ձեզ և ձեր ընտանիքներին: