Անդրադարձ օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ-ում գույքի ձեռքբերման թեմային
04.04.2022
Հանրային հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկումն անդրադարձել է վերջին շրջանում լայնորեն քննարկվող՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ-ում գույքի ձեռքբերման թեմային։
Կոմիտեի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանն ըստ տարեթվերի մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների սեփականության իրավունքով ձեռքբերած գույքերի մասին։
Հայաստանում ձեռքբերված անշարժ գույքերի 2,5%-ը պատկանում է ՀՀ քաղաքացիություն չունեցողներին, ովքեր հիմնականում Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Ուկրաինայի, Վրաստանի քաղաքացիներ են։
Ռեպորտաժը՝ հղումով․ https://www.facebook.com/lurer1tv/videos/656417105638873։