Աշխատանքային խորհրդակցություն

11.04.2022
Աշխատանքային խորհրդակցություն

Այսօր՝ ապրիլի 11-ին տեղի ունեցավ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ հրավիրվող աշխատանքային հերթական խորհրդակցությունը։

Պարոն Թովմասյանը մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկեց առաջիկա անելիքները, աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական մոտեցումները։

Մեն անգամ ևս կարևորելով քաղաքացիներից ստացված դիմում-բողոքներին լիարժեք և մանրամասն պատասխանելու անհրաժեշտությունը՝ Սուրեն Թովմասյանը մասնագիտական վարչություններին հանձնարարեց ստացված դիմում-բողոքները ներկայացնել և քննարկել կոմիտեի ղեկավարի մոտ՝ մանրամասնելով խնդրի լուծման բոլոր հնարավոր տարբերակները։

Քննարկումների արդյունքում տեսանելի կդառնա նաև յուրաքանչյուր մասնագիտական վարչության ծանրաբեռնվածության աստիճանը և ըստ այդմ՝ կկատարվի աշխատանքի համաչափ բաշխում։

Քաղաքացիների իրազեկվածության բարձրացման և իրենց իրավունքների իրազեկման նպատակով կիրականացվեն տարաբնույթ տեղեկատվական միջոցառումներ, կպատրաստվեն իրազեկող նյութեր, որոնք պարբերաբար կտարածվեն նաև զանգվածային լրատվության միջոցներով։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում դանդաղել են սուբյեկտների նույնականացման աշխատանքների տեմպերը, ուստի կոմիտեի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարեց հետևել և հասկանալ պատճառները, աշխատակիցների ծանրաբեռնվածության աստիճանը։