ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԶԵԿՈՒՄ
11.04.2022
Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային հարցումների համակարգում («Արգելանքների և կալանքների» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծրագիր) առկա են տեխնիկական խնդիրներ, ուստի՝
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՅՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԵՏՔ Է ՏՐԱՄԱԴՐՎԵՆ 11.04.2022թ. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ, ԿԱՎԱՐՏՎԵՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ:
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հայտարարությունը՝ հղումով․
https://www.facebook.com/photo/?fbid=289618933352592&set=a.188701686777651։