Ինչպե՞ս կարող եք պարզեցված ընթացակարգով փոփոխել հողամասի նպատակային նշանակությունը

15.04.2022
Ինչպե՞ս կարող եք պարզեցված ընթացակարգով փոփոխել հողամասի նպատակային նշանակությունը

Հարգելի հայրենակիցներ, կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժինը վերսկսում է իրազեկումների շարքը, որտեղ պարբերաբար անդրադառնում ենք քաղաքացիների կողմից առավել հաճախ տրվող հարցերին, կոմիտեի գործառույթներին, օրենսդրական և ծրագրային փոփոխություններին։

Ստորև կպարզաբանենք, թե ինչպես կարող եք պարզեցված ընթացակարգով փոփոխել հողամասի նպատակային նշանակությունը։

Հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պարզեցված ընթացակարգով իրականացվում է համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի։ https://www.arlis.am/։

Ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների, ոռոգման նպատակով մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կամ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար նախատեսվող հողամասի նպատակային նշանակությունը, բացառությամբ հատուկ պահպանվող տարածքների, փոփոխված է համարվում պարզեցված կարգով համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո։

Այդ փոփոխությունները արտացոլվում են համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:

Հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է դիմել համայնքի ղեկավարին՝ ներկայացնելով հողամասի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ դիմում (հայտ)։

https://www.facebook.com/cadastrecommitte