Կոմիտեի ղեկավարն այցելել է «Կենտրոն» գրասենյակ

26.04.2022

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել «Կենտրոն» սպասարկման գրասենյակ:

Կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանի, Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Սարգիս Արամյանի և «Կենտրոն» գրասենյակի պետ Ահարոն Կարապետյանի ուղեկցությամբ կոմիտեի ղեկավարը տեղում ծանոթացել է գրասենյակի աշխատանքին, առկա օրակարգային խնդիրներին։

Նմանատիպ այցերը միտված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, սպասարկման հնարավորությունների ընդլայնմանը:

Պատասխանատուները շրջել են գրասենյակում, լսել աշխատակիցներին, քննարկել գրասենյակում առավել լավ սպասարկում կազմակերպելու ռեսուրսներն ու անհրաժեշտ կարիքները: