Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է 2021թ․ բյուջեի կատարողականը
02.06.2022
Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ զեկույցով հանդես է եկել նաև ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Կոմիտեի ղեկավարը հանգամանալից ներկայացրել է Կադաստրի կոմիտեի 2021թ․ բյուջեի կատարողականը, ներկայացրել իրականացված միջոցառումները, համակարգում գրանցված արդյունքները, պատասխանել հարցերին։
Սուրեն Թովմասյանի զեկույցը հանձնաժողովի նիստում կարող եք լսել հղմամբ․