ՀՀ բնակավայրերի 720 քարտեզներ արդեն առցանց են
![ՀՀ բնակավայրերի 720 քարտեզներ արդեն առցանց են ՀՀ բնակավայրերի 720 քարտեզներ արդեն առցանց են](https://cadastre.am/storage/files/picture1-700x_.jpg?token=98edfc7fce3e974f2be21dafcf539697)
ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից ակտիվորեն շարունակվում են Հայաստանի Հանրապետության բնակավայրերի քարտեզների թվայնացման աշխատանքները։ Այս պահին առցանց են արդեն բնակավայրերի 720 քարտեզներ։
Առցանց վարվող քարտեզները հնարավորություն են տալիս շատ արագ և օպերատիվ կատարել խմբագրում, տվյալների ճշգրտում, ապահովել անհրաժեշտ տեղեկատվության արագ փոխանակում։
Առցանց քարտեզները հնարավոր է ինչպես ներբեռնել, այնպես էլ արտապատկերել գեոպորտալների միջոցով, իսկ ՎԵբ ծառայությունների (WMS, WPS) միջոցով հասանելի դարձնել օգտագործողներին:
Նախկինում ՀՀ Կադաստրի կոմիտեում քարտեզները վարվել են տեղային բնույթով, չի եղել ընդհանուր հասանելիություն։ Այսօր հասանելիության ապահովումը նվազեցնում է նաև սխալների հավանականությունը, քանի որ ծրագիրը հատուկ հրահանգների միջոցով ստուգում է կատարված աշխատանքը, տարանջատում սխալները և միայն ուղղումների դեպքում է, որ ծրագիրը պահպանում է փոփոխությունները։
Ի դեպ, Կադաստրի կոմիտեում վարվում է բնակավայրերի 927 էլեկտրոնային կադաստրային քարտեզներ, որոնք պարբերաբար համալրվում և թարմացվում են։
Կոմիտեի կողմից առցանց վարվող քարտեզների շնորհիվ կրճատվում է տարատեսակ գործարքների ժամանակը, քանի որ տեղանքի՝ հողամասի, շինության վերաբերյալ համալիր տեղեկատվությունը, հավաքագրումը կատարվում է արագ` գրեթե առանց սխալների։
Քարտեզները առացանց միջավայր ներբեռնելու աշխատանքները շարունակվում են։ Բազաները պարբերաբար թարմացվում են, և անհրաժեշտ տեղեկատվությունը այժմ կարելի է գտնել հաշված րոպեների ընթացքում։