Կադաստրի կոմիտեում են LX KOREA ընկերության ներկայացուցիչները

13.07.2022

Հուլիսի 12-13-ը աշխատանքային այցով Հայաստանում են գտնվում LX KOREA ընկերության ներկացուցիչները:

LX-ը Կորեայի Հանրապետության հողային ռեսուրսների, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությանը կից կառավարական կորպորացիա է, որը 1977 թվականից մատուցում է արագ և ճշգրիտ գեոդեզիական ծառայություններ, գլխավորում է գեոտարածական տեղեկատվության ենթակառուցվածքի մշակումը և որակի կառավարումը, ինչպես նաև պատասխանատու է թվային կադաստրային տեղեկատվության ստեղծման և ներդրման համար:

Կորպորացիայի ներկայացուցիչների նախաձեռնությամբ՝ երեկ և այսօր Կադաստրի կոմիտեում կազմակերպվեցին հանդիպումներ մի շարք պետական շահագրգիռ գերատեսչությունների, մասնավորապես՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Արտակարգ իրավիճակների, Շրջակա միջավայրի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ։

Հավելենք, որ 2022թ. օգոստոսին LX KOREA ընկերության և Կադաստրի կոմիտեի միջև նախատեսվում է փոխըմբռնման հուշագրի ստորագրում, ինչպես նաև Հայաստանում կկազմակերպվի գեոտարածական տեեկատվության միջոցառումների ցանկ (#Roadshow), որի ընթացքում կկազմակերպվեն գործարար հանդիպումներ, տեխնոլոգիական սեմինարներ, աշխատաժողովներ և ցուցահանդեսներ: