Անշարժ գույքի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ թղթային տեսքով տեղեկանք (0-ական տեղեկանք) Կադաստրի կոմիտե ներկայացնելու անհրաժեշտություն այսուհետ չկա

22.07.2022
Անշարժ գույքի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ թղթային տեսքով տեղեկանք (0-ական տեղեկանք) Կադաստրի կոմիտե ներկայացնելու անհրաժեշտություն այսուհետ չկա

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ այսուհետ անշարժ գույքի օտարման դեպքում անշարժ գույքի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ թղթային տեսքով տեղեկանք (0-ական տեղեկանք) Կադաստրի կոմիտե ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Փոխարենը նոր ներդրված ծրագրային ապահովումը հնարավորություն է ընձեռում Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում, նոտարական գրասենյակներում առցանց ստուգել անշարժ գույքի գծով առկա հարկային պարտավորությունները և պարտավորության բացակայության դեպքում ինքնաշխատ ձևավորել և դիմումին կից ներկայացվող փաստաթղթերին կցել համապատասխան տեղեկանքը։

Անշարժ գույքի գծով հարկային պարտավորության առկայության դեպքում դիմումատուները կզգուշացվեն այդ մասին և կառաջարկվի համապատասխան դիմում ներկայացնել միայն անշարժ գույքի գծով առկա հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելուց հետո, այլապես, համաձայն Հարկային օրենսգրքի պահանջի, գործարքից ծագող իրավունքերի պետական գրանցումը կկասեցվի։

Ծրագրի իրականացման համար շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարան-ի, VXSoft և Best Soft CJSC ընկերությունների մեր գործընկերներին։