ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

25.07.2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվում է կադաստրային քարտեզների տեղափոխում նոր առցանց քարտեզագրական բաղադրիչ և կադաստրային քարտեզների խմբագրումը իրականացվում է այդ միջավայրում։

Մեծ թվով բնակավայրերի համար (ՀՀ բնակավայրերի մոտ 80%-ը) https://www.e-cadastre.am/ կայքում ինքնաշխատ եղանակով կադաստրային քարտեզը թարմացվում է, ուստի առաջացել էր այդ նոր համակարգով տեղեկատվությունը փոխակերպելու և տրամադրելու խնդիր։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը։

Այս պահին խնդիրը կարգավորված է։