Կոմիտեի պատվիրակությունը Նիդերլանդներում է
Սեպտեմբերի 5-9-ը Կադաստրի կոմիտեի աշխատակիցները արխիվների թվայնացման ծրագրի շրջանակներում կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացի և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանի գլխավորությամբ ճանաչողական այցով գտնվում են Նիդերլանդների Թագավորությունում:
Ծրագիրն իրականացվում է Նիդերլանդների հողերի հաշվառման և քարտեզագրման գործակալության (Kadaster) աջակցությամբ:
Այցի ընթացքում կոմիտեի պատվիրակությունը հանդիպել է Նիդերլանդների կադաստրի միջազգային հարցերով ղեկավարի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց ընթացիկ ծրագիրը և կողմերը հույս հայտնեցին, որ Կոմիտեի արխիվի մասնագետները առաքելության ընթացքում հնարավորություն կունենան ծանոթանալու Նիդերլանդների կադաստրի արխիվների թվայնացման գործընթացին, կայցելեն նոտարական գրասենյակ, ազգային արխիվ, մասնագետների միջև տեղի կունենա փորձի փոխանակում:
Կադաստրի կոմիտեի աշխատակիցները նիդերլանդական կողմին ներկայացրեցին ոլորտում իրականացված վերջին զարգացումները, ինչպես նաև կատարված բարեփոխումները: