Սուրեն Թովմասյանը մասնակցում է «Ինտերգեո 2022» ցուցահանդես-համաժողովին
Հոկտեմբերի 18-20-ը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը Գերմանիայի Դաշնության Էսսեն քաղաքում մասնակցում է «Ինտերգեո 2022» (INTERGEO 2022) ցուցահանդես-համաժողովին:
«Ինտերգեո 2022» միջոցառումը իրական հնարավորություն է ստեղծում ծանոթանալու երկրատարածական տվյալների, երկրատեղեկատվական համակարգի, տեղեկատվական մոդելների ստեղծման, «խելացի քաղաքների» կառուցման, դրոնների կիրառման, լազերային տեսաներածման, իսկ առանցքային դերը պատկանում է թվային երկվորյակների (digital twins) կիրառության ոլորտների առաջընթացին և նորագույն լուծումներին:
Ինտերգեոն կարևորագույն հարթակ է աշխարհում ոլորտի նորարարություններին ծանոթանալու, օտարերկրյա գործընկերների հետ նոր աշխատանքային կապեր հաստատելու և փորձի փոխանակման համար:
Այս միջոցառման առանցքը տեղեկատվությունն է, մասնագիտական փորձի փոխանակումը՝ ուղղակի շփումների վրա հիմնված հանդիպումների միջոցով:
Ցուցահանդես-համաժողովին մասնակցում են շուրջ 450 ներպետական և միջազգային կազմակերպություններ, որոնց Ինտերգեոյի հատուկ ուղղությունների՝ անօդաչու սարքերի կոմերցիոն օգտագործման (INTERAERIAL SOLUTIONS) և գեոինովացիոն միջոցով կներկայացվի թվայնացման համատեքստում ընթացող գործընթացների և լուծումների ողջ սպեկտրը:
Ցուցահանդեսն իր հերթին անցկացվում է 2 փուլով՝ մասնակիցների ուշադրությունը սևեռելով դրոնների (drone), խելացի քաղաքների (Smart cities), տեղեկատվական մոդելի ստեղծման (BIM) և գեոինովացիաների վրա:
Ինտերգեոն հովանավորվում է այնպիսի աշխարհահռչակ կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Հեքսագոնը (#Hexagon` սենսորների, ծրագրային ապահովման և ավտոմատացված լուծումների համաշխարհային առաջատար), Թրիմբլը (#Trimble), Էսրին (#Esri) և այլն: