ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՓՈՓՈԽՎՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
18.10.2022
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հողերի և շինությունների նպատակային ու գործառնական նշանակությունները փոփոխվում են տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան որոշումներով։
Համայնքների ղեկավարների կողմից հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները կատարվում են հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց կողմից ներկայացված դիմումների հիման վրա։
Համայնքներում (բնակավայրերում) հողամասերի նպատակային նշանակության փոփոխություները առանց միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հնարավոր է փոփոխել տվյալ համայնքների հաստատված գլխավոր հատակագծով նախատեսված ծավալով ու փուլերով, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված դեպքերում։